• Home
  • Search
  • Եղջերաթաղաթի իմուն խոցերի բուժումը տեկտոնիկ կերատոպլաստիկայի կիրառմամբ. կլինիկական դեպքերի նկարագրություն
  • https://doi.org/10.54235/27382737-2023.v3.2-84Copy DOI Icon

Եղջերաթաղաթի իմուն խոցերի բուժումը տեկտոնիկ կերատոպլաստիկայի կիրառմամբ. կլինիկական դեպքերի նկարագրություն

Show More
  • Abstract
  • Literature Map
  • References
  • Similar Papers
Abstract

Ներածություն. Եղջերաթաղանթի փոքր տրամաչափի փոխպատվաստումները (տեկտոնիկ կերատոպլաստիկա կամ patch graft՝ կարկատանային փոխպատվաստ) կատարվում են եղջերաթաղանթի թափածակման կամ դեսցեմետոցելեի ժամանակ, հյուսվածքի մշտական կամ ժամանակավոր վերականգնման համար։ Վիրահատության նպատակն է վերականգնել ակնագնդի ամբողջականությունը և կանխել հետագա բորբոքումներն ու բարդությունները՝ միաժամանակ բարելավելով տեսողության սրությունը։ Մեթոդներ. 2016-2022 թթ. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եղջերենու իմունային ախտահարումով 3 հիվանդի կատարվել է տեկտոնիկ (ծածկային) կերատոպլաստիկա։ Երկուսի մոտ առկա է եղել եղջերենու թափածակում, իսկ երրորդի մոտ՝ դեսցեմետոցելե լիմբալ ցողունային բջիջների տոքսիկ անբավարարությամբ։ Արդյունքներ. Երեք հիվանդների մոտ էլ կատարված վիրահատությունից հետո դիտվել է դրական արդյունք։ Վերականգնվել է ակնագնդի ամբողջականությունը, կանխվել է հնարավոր բարդությունների զարգացումը, անգամ բարելավվել է տեսողության սրությունը։ Եզրակացություն. Տեկտոնիկ կերատոպլաստիկան կամ կարկատանային փոխպատվաստումը կարելի է համարել եղջերաթաղանթի թափածակման անամնեզով հիվանդների համար օպտիմալ վիրաբուժական եղանակներից մեկը։

Cactus Communications logo

Copyright 2026 Cactus Communications. All rights reserved.